Loading...

Articles

Երևանաբնակ զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին

13:59, Monday, 23 October, 2017
Երևանաբնակ զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին

#խորհրդակցություն
     #այցզորամասեր

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ հոկտեմբերի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների նախատեսված այցելությունները կազմակերպելու նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը:

Զեկուցվել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրով այս անգամ ևս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1886 | 0 | 0
Facebook