Loading...

Articles

«Ա տառի շնորհանդես»

19:49, Friday, 20 October, 2017
«Ա տառի շնորհանդես»

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում արդեն ավանդույթ դարձած, «Ա» տառի շնորհանդեսն էր՝ առաջին դասարանում:

Դասվար Լ. Սարգսյանը կառուցել էր հետաքրքիր բաց դաս ՝ ժամանակակից մեթոդներով, ստեղծել էր գեղեցիկ միջավայր պատկերազարդ նկարներով, դեկորացիաներով: Աշակերտները խոսում էին համարձակ և անկաշկանդ: Մանուկների շուրթերով մեծարվեց հայերենի առաջին ուսուցիչ, հայ դպրության և լուսավորության մեծ ջատագով՝ Մ. Մաշտոցը: Այնուհետև աշակերտները կազմեցին «Ա» տառով սկսվող բառեր . արև, արջ, աղվես, աղավնի… Յուրաքանչյուր բառին համապատասխան կերպարով աշակերտները ներկայացրին իրենց: Երգեցին «Ա» տառի երգը, հանելուկներ գուշակեցին, «Ա» տառով փոքրիկ պատմություն պատմեցին և երդվեցին լինել ազնիվ աշակերտ ու բարձր պահել դպրոցի պատիվը: Դաս - միջոցառումն ավարտվեց «Ծնունդդ շնորհավոր Ա՜….» վանկարկումներով:

Դպրոցի տնօրեն տիկին Մ. Շատոյանը շնորհավորեց ծնողներին, դասվար Լ. Սարգսյանին «Ա» տառի մուտքի առիթով և հորդորեց նպաստել աշակերտներին հայեցի դաստիարակություն, իր գոհունակությունն արտահայտելով միջոցառման վերաբերյալ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
10139 | 0 | 0
Facebook