Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոցի հյուրն էր ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դասախոս Տ. Գևորգյանը:
Դասախոսությունը հայոց պատմության փառավոր անցյալի, ավանդազրույցների և ծագումնաբանության մասին էր:
Դպրոցի տնօրեն Ս. Վարդանյանը դպրոց էր հրավիրել նաև Կ. Զարյանի անվան հ. 117 հիմնական և Ս. Շահմուրադյանի անվան հ. 85 հիմնական դպրոցների 9-րդ դասարանցիներին:
Շուրջ 2 ժամ տևած դասախոսությունն ամփոփվեց հարց ու պատասխանով: