Հոկտեմբերի 10-ին Երևանի Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոցի 11-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված Գրիգոր Զոհրապի կյանքին և ստեղծագործություններին:
Դասին ներկա էին ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի գրականության մեթոդիկայի ավագ դասախոս Ռազմիկ Աբրահամյանը և դպրոցի տնօրենությունը:
Աշակերտները, տարբեր մեթոդներ և հնարքներ կիրառելով, ներկայացրեցին Զոհրապ-հայրենասերին, հոգեբան գրողին, նրա անցած ուղին և ստեղծագործական կյանքը: