10 պատճառ, թե ինչու է Կանադան համարվում ամենահարմարավետը ներգաղթյալների համար
Կանադան հնարավորություն է տալիս ներգաղթել իր երկիր, ներկայումս բաց պահելով իր դռները ներգաղթյալների համար: Պարզաբանենք, թե ինչու՞ է հենց Կանադան նախընտրելի ներգաղթի համար, համեմատած այլ երկրների: 1. Ներկայումս Կանադան աշխարհում ամենահասանելի երկիրն է ներգաղթյալների համար Կանադան այն եզակի երկրներից է աշխարհում, որը բավական հեշտությամբ թույլ է տալիս ստանալ կացության թույլտվություն այն մարդկանց, ովքեր չունեն հարազատ Կանադայում, սակայն բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ են կամ հաջողակ գործարարներ: Բացի թվարկված տարբերակներից Կանադա ներգաղթել հնարավոր է նաև որպես «անկախ ներգաղթյալ», եթե արդեն ունեք հաջողված բիզնես փորձ և պատրաստ եք Կանադայի տնտեսության մեջ դրամական ռեսուրսներ ներդնել որպես ձեռնարկատեր: Կանադան՝ կառավարության կողմից մշակված ներգաղթի բազմաթիվ ծրագրերի շնորհիվ, այսօր առավել հասանելի երկիրն է ամբողջ աշխարհում, որտեղ ընդունվում են տարեկան ավելի քան 200 հազար մարդ: 2. Կարճ ժամանակահատվածը կանադական քաղաքցիություն ստանալու համար: Կանադայի մշտական բնակչի՝ Permanent Resident կարգավիճակ ունենալու դեպքում, երեք տարվա ընթացքում կարող եք դիմել և ստանալ Կանադայի քաղաքացիություն: Որպես համեմատություն, եթե վերցնենք ԱՄՆ-ն, ապա ԱՄՆ քաղաքացիության դիմելեւ և ստանալու համար նվազագույնը 5 տարի մշտական բնակության թույլտվությամբ պետք է բնակված լինեք ԱՄՆ-ում: Տնտեսապես զարգացած շատ այլ առաջատար երկրներում, քաղաքացիության դիմելու համար նախապայման է հանդիսանում տվյալ երկրում 7-8 տարի մշտական բնակությունը՝ թույլատրելի կարգավիճակով: 3. Երկքաղաքացիության թույլատրելիությունը որպես առավելություն պրակտիկայում Կանադայում ապրելու երեք տարիների ընթացքում դուք հնարավորություն կունենաք ստանալ Կանադայի քաղաքացիություն: Եթե վերադառնաք հայրենիք, շարունակեք ապրել և աշխատել այնտեղ, ապա ցանկացած ժամանակ հնարավորություն կունենաք վերստին վերադառնալ Կանադա՝ որպես Կանադայի քաղաքացի, և շարունակել օգտվել Կանադայի քաղաքացուն հասանելի բոլոր առավելություններից: 4. Ճամփորդական առավելությոններ Ստանալով Կանադայի քաղաքացիություն, դուք կունենաք Կանադայի անձնագիր, որը թույլ է տալիս առանց վիզայի մուտք գործել աշխարհի 172 երկրներ, ընդ որում առաջատար բոլոր երկրները: 5. Կանադան հանդիսանում է աշխարհի տնտեսապես կայուն զարգացած երկրներից մեկը Ըստ ՄԱԿ-ի` որպես կյանքի համար առավել բարենպաստ երկիր, վարկանիշային ցուցակում Կանադան զբաղեցնում է լավագույնների շարքը: Կանադան հանդիսանում է G7- ի անդամ, որտեղ ներառված են այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան և Ճապոնիան: 6. Կանադան ունի բարենպաստ սոցիալական ապահովության համակարգ: Կանադայի այն բոլոր բնակիչները, ովքեր օրինական կարգավիճակով են գտնվում Կանադայի տարածքում, ունեն անվճար բժշկական օգնության իրավունք, երեխաները ստանում են անվճար կրթություն: Կանադան ապահովում է բարձր կենսաթոշակներով և նպաստներով թոշակառուներին և հաշմանդամներին: Կանադայում գործում է պետական նպաստների տրամադրման արդյունավետ համակարգ այն մարդկանց համար, ովքեր ժամանակավորապես գտնվում են առանց կենսապահովման միջոցների: Բացի այդ, բյուջետային սուբսիդիավորման բազմաթիվ ծրագրերի շրջանակներում, Կանադայի գրեթե բոլոր բնակիչներին հասանելի կամ մատչելի են բազմաթիվ սոցիալական ծրագրեր (օրինակ, երեխաների համար նախատեսված սպորտային խմբակները, մշակութային միջոցառումները և այլն): 7. Ապահովությունն ու հանցագործության ցածր ցուցանիշները Կանադան հանդիսանում է աշխարհում ամենացածր հանցավորության ցուցանիշներ ունեցող երկրներից մեկը, հատկապես ժողովրդի առողջության և կյանքի դեմ հանցագործությունների առումով: Բնակչության ընդհանուր բարձր կուլտուրան և տեխնոլոգիապես գերհագեցված և վերապատրաստված ոստիկանությունը, որը չափազանց արդյունավետ է աշխատում, թույլ է տալիս ցանկացած պահի ցանկացած վայրում զգալ անվտանգ: 8. Մաքուր էկոլոգիան Կանադացիների բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև պետության հոգածության շնորհիվ, Կանադայի բնակավայրերը միանգամայն կարող են օրինակ ծառայել այլ երկրների համար: Նույնիսկ այնպիսի մեգապոլիս քաղաքում, ինչպիսին Տորոնտոն է, որը առավել զարգացած արդյունաբերական քաղաքներից մեկն է աշխարհում, և որտեղ կյանքը չի դադարում նույնիսկ գիշերը, հեշտությամբ հնարավոր է թաքնվել քաղաքային ակտիվ եռուզեռից` ի շնորհիվ քաղաքի բազմաթիվ խնամված այգիների և հանգստյան գոտիների: Կանադան հայտնի է իր պարզ ու ջինջ լճերով ու գետերով: Ինչն էլ ևս մեկ հաստատող ցուցանիշ է մաքուր էկոլոգիայի: 9. Կանադա ներգաղթից հետո միգրանտը երբեք չի համարվում օտար Կանադան այն հազվադեպ երկրներից է, որտեղ ներգաղթից հետո հարկավոր չէ ասիմիլացվել, այստեղ միգրանտը երբեք չի համարվում երկրորդ կարգի մարդ, ինչը տեղի է ունենում աշխարհի շատ երկրներում: Չնայած ներգաղթյալների անընդհատ ներթափանցման իրավիճակին, կանադացիները շատ բարեհամբյուր են ընդունում ներգաղթյալներին: Վերջին մի քանի տարիների ընթացքում երկիրը տարեկան ընդունում է ավելի քան 200 հազար օտարերկրացի: Կանադացիները գիտեն, որ որպես կանոն, միգրանտներն ընդունվում են լավ կրթությամբ, բարձրակարգ մասնագիտական հմտություններով կամ հաջողակ գործարարներ են, ինչը միայն բարօրություն կբերի հայրենի Կանադային: Այդպիսի ներգաղթյալներն էլ իրենց հերթին արագ և հեշտորեն կարողանում են ադապտացվել Կանադայի գերօրինակելի բարքերին, սլանալ առաջ և իրենց լիարժեք ռեալիզացնել կյանքում: Եվ վերջապես, կանադացիները շատ բարյացկամ և հանդուրժող են, հատկապես ռասայական և ազգամիջյան հարաբերությունների առումով, և ավելին, բազմազգ մշակույթը համարում են իրենց ազգային հարստությունը: Կանադացիների մասին նույնիսկ կատակում են ասելով, որ, եթե աշխարհում մրցույթ անցկացվեր բարեկրթության վարկանիշով, ապա կանադացիները կզբաղեցնեին երկրորդ տեղը, քանի որ առաջին տեղը անպայման կզիջեին որևէ մեկին: 10. Կանադան երկիր է, որտեղ մարդկային ռեսուրսը բացարձակ արժեք է: Եվ վերջապես, ի լրում բոլոր վերը նշվածների, կարևոր է նշել, որ Կանադան տևական ժամանակ զբաղեցնում է իր պատվավոր տեղը աշխարհի լավագույն և առաջատար երկրների վարկանիշային ցուցակը գլխավորող եռյակում: (հաշվարկված` պետական համակարգի և բնակչության կյանքի որակի ավելի քան 100 տարբեր չափանիշներով): Վերջին տարիների ցուցանիշներով Կանադան այդ ցուցակի 2 տեղում էր, իսկ 2017-ի տվյալներով՝ 1-ին տեղում:
Դիմում-հարցաշարի արդյունքում Կանադա միգրացիոն կամ ուսանողական ծրագրերին մասնակցելու համար բավարար տվյալներ ունեցող թեկնածուները կընտրվեն կանադական ICCRC մասնագետի կողմից և կհրավիրվեն ինտերվյուի հետագայում գործընթացը շարունակելու նպատակով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Address: 1105-250 Consumers Rd, Toronto, ON M2J 4V6 Tel: + 1 647 494-79-77 Fax: + 1 647 494-99-22 Hours: 8: 00AM-18: 00PM EST Email: info@rightwaycanada.com FB: fb.com/rightwaycanada Website: https://rightwaycanada.com
|