Loading...

Articles

Առաջիկա հեռուստամարաթոնի ժամանակ Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել. «Ժամանակ»

14:28, Saturday, 07 October, 2017
Առաջիկա հեռուստամարաթոնի ժամանակ Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել. «Ժամանակ»

Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանը հայտարարել է, որ առաջիկա հեռուստամարաթոնի ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ անակնկալի կամ ինչ գումարի մասին է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերի հիմնական դոնորն է և նրա վարչապետության ֆինանսավորողը: Հաջորդ ամիս Սամվել Կարապետյանի անակնկալը ևս Կարեն Կարապետյանի վարչապետական նկրտումների շրջանակներում է: Հիշեցնենք, որ Ս. Կարապետյանը 250 մլն դոլարի մի խոստում էլ արել էր 2008թ.՝ Սերժ Սարգսյանի կոչին ընդառաջելով և նրա պաշտոնավարման 100 օրվա առթիվ», -գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6501 | 0 | 0
Facebook