ՏՈՒԳԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏԵՂԻՆ ...
Սովորելն օգտակար է Նիդերլանդներում բավական բարձր են ավտոճանապարհային տուգանքները: Կարելի է ասել' Եվրոպայում ամենաբարձրերից մեկը: Այսպես, բավական է արագությունը գերազանցես ժմ.30կմ և 420 Եվրո տուգանքը պատրաստ է, կամ առանց ամրագոտիով երթևեկելը՝ 120 Եվրո: Նույնքան էլ չնախատեսված տեղում կանգնելը: Եթե մեր շատ սիրելի հայրենակիցները պնդեն, որ սա համապատասխանում է այստեղ բնակվող մարդկանց աշխատավարձի չափսին, ապա կարող եմ հանրորեն դա հերքել փաստերով: Նվազագույն աշխատավարձը, որը նաև մարդկանց ամենատարածված աշխատավճարն է, կազմում է 1400 ևրո, որից պարտադիր կոմունալ մուծումներ են կատարվում' 600-ը տան վարձն է, 200 ևրո հոսանքը, գազը և ջուրը, 150 բժշկական ապահովագրությունը, 100-ը մեքենայի գույքահարկն ու ապահովագրությունը, 60-ը հեռախոս, ինտերնետային կապ ու էլի պարտադիր նման ծախսեր... "Տակը" մնում է սննդի ու հագուստի համար 200-300 ևրո: Հիմա դատեցեք մեքենայի համար նման տուգանքները շատ են, թե՞ քիչ...Սա մտածելու և մտորելու այլ հարց է, բայց մի բան հաստատ է: Այստեղ ՝ Նիդերլանդներում, ճանապարհային երթևեկության խախտումները փաստացի ֆիքսվում են: Չե'ս ուզում վճարել ՝ խախտում մի արա: Ավտոտեսուչները փայտիկով հատուկ դեպքերում են կանգնեցնում. օրինակ՝ ալկոհոլային թեստի ժամանակ, կամ անձնագիր ու այլ փաստաթղթեր ստուգելիս: Մնացած բոլոր դեպքերում ոստիկանը մեքենայով հետևից, կամ առջևից հատուկ ազդանշաններով կանգնեցնում է խախտում կատարած մեքենային: |