Loading...

Articles

«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը

15:09, Friday, 22 September, 2017
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը
     Երևանի քաղաքապետարանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարչական լուսանկարչության միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Ռաֆայել Համբարձումյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված ցուցադրությունը ներառել է ներկայում ԱՄՆ-ում բնակվող լուսանկարչի ստեղծագործական գրեթե ողջ ժառանգությունը: Ինքնուս արվեստագետի աշխատանքներում գերիշխողը խորհրդային տարիների Հայաստանն է, մայրաքաղաք Երևանի սքանչելի տեսարանները, երևանյան իրադարձություններն ու մեր անվանի հայրենակիցները: Վերջիններիս հետ ծանոթանալու և անմահացնելու հնարավորություն Ռաֆայել Համբարձումյանին ընձեռվել է «Երեկոյան Երևան» օրաթերթում որպես ֆոտոթղթակից աշխատած տարիներին: Ռաֆայել Համբարձումյանին բնութագրում են որպես 20–րդ դարի 2-րդ կեսի գեղարվեստական լուսանկարչության հայկական դպրոցի վառ անհատականություններից մեկը: Արվեստագետը նաև զբաղվել է լրագրությամբ, բազմաթիվ գրքերի հեղինակ է, մի շարք գրքեր էլ ձևավորվել են իր իսկ լուսանկարներով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2503 | 0 | 0
Facebook