Մարդկության պատմության կարևորագույն թվականները
Հիմնադրություններ, հայտնագործություններ, գյուտեր
1816 թվական – Ֆրանսիացի գյուտարար Ժոզեֆ Նիեպսը կատարում է լուսանկարչության գյուտը, իսկ ֆրանսիացի բժիշկ, ախտորոշման կլինիկաանատոմիական մեթոդի հիմնադիր Ռենե Լաէնեկը ստեղծում է ստետոսկոպը: 1820 թվական – Դանիացի ֆիզիկոս և քիմիկոս Հանս Քրիստիան Էրստեդը հայտնագործում է էլեկտրական հոսանքի մագնիսական ազդեցությունը: 1822 թվական – Ֆրանսիացի գիտնական, եգիպտագիտության հիմնադիր Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը շարադրել է եգիպտական հիերոգլիֆի վերծանման հիմնական սկզբունքները, որոշել դրա զարգացման հաջորդականությունը: 1824 թվական – Ֆրանսիացի ֆիզիկոս ու մաթեմատիկոս Սադի Կարնոն բացահայտում է թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքը: 1827 թվական – Ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, ճարտարագետ և փիլիսոփա Անդրե Մարի Ամպերը` էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը, բացահայտել է կապը էլեկտրական և մագնիսական հոսանքների միջև, հայտնագործել է հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական փոխազդեցության օրենքը և ստեղծել է մագնիսական առաջին տեսությունը: Նրա անունն է կրում հոսանքի ուժի միավորը: 1827 թվական – Գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը հայտնագործում է էլեկտրական շղթայի հիմնական օրենքը: 1830 թվական – Ֆրանսիացի գյուտարար Բարդուղիմեոս Թիմոնիեն ստեղծում է առաջին կարի մեքենան: 1831 թվական – Անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Մայքլ Ֆարադեյը հայտնագործում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը: Նա էլեկտրամագնիսական դաշտի մասին ուսմունքի հիմնադիրն է, նա ներմուծել «էլեկտրական դաշտեր» և «մագնիսական դաշտեր» հասկացությունները, նա է բացահայտել էլեկտրոլիզի օրենքները (Ֆարադեյի օրենքներ): Նրա անունով են կոչել էլեկտրականության միավորը ֆիզիկայում և էլեկտրական լիցքի արտահամակարգային միավորը էլեկտրաքիմիայում: 1831 թվական – Բրիտանացի (շոտլանդացի) բուսաբան Ռոբերտ Բրաունը հայտնաբերել է մոլեկուլների քաոսային շարժումը (Բրոունյան շարժում): 1832 թվական – Ֆրանսիաի ճարտարագետ Ֆրեդերիկ Սովաժը ստղծում է նավն առաջ մղող պտուտակը: 1833 թվական – Անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Մայքլ Ֆարադեյը բացահայտում է էլեկտրոլիզի տեսությունը: 1835 թվական – Ֆրանսիացի տիպլոմանկավարժ Լուի Բրայլը ստեղծում է կույրերի համար գրային համակարգը (Բրայլի գիր): 1837 թվական – Ամերիկացի գյուտարար և նկարիչ Սամուլ Մորզեն, որն ավելի վաղ ստեղծել էր նիշային կոդավորման համակարգը (Մորզեի այբուբեն), առաջին ցուցադրական հեռագիրն է ուղարկում, իսկ առաջին պաշտոնական հեռագրահաղորումը տեղի է ունենում 1844 թվականի մայիսի 24-ին (Վաշինգտոնի Գերագույն դատարանի շենքից Բալթիմոր մեկ նախադասություն է հեռագրվում «What hath God wrought?»` «Ա´յ, թե ինչ է արարում Աստված»): 1838 թվական – Գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսելն առաջին անգամ կատարում է առաջին գիտականորեն արժանահավատ տարեկան պարալաքսը աստղի համար: Նա ճշգրտել է 75 հազար աստղի տեղադրությունը և ստեղծել է աստղերի ընդարձակ կատալոգը: Նույն թվականին ֆրանսիացի ֆիզիկոս և արվեստի գործիչ Ժան Լուի Դագերը հայտնագործում է լուսանկարչության մեջ մեծ կիրառում գտած «դագերոտիպ» անունն ստացած գործընթացը: 1839 թվական – Գերմանացի կենսաբան Թեոդոր Շվանը ստեղծում է բջջային տեսությունը Նույն թվականին ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդյարը հայտնաբերում է կաուչուկի վուլկանացման եղանակը: |