*** Ուսուցիչները պարտավոր են առաքինի լինել, որովհետև աշակերտներն առավել սովորում են այն ինչ տեսնում են իրենց ուսուցչի մեջ, քան այն, ինչ տեսնում են մյուս բոլոր մարդկանց մեջ:
*** Եթե ուսուցիչը կատարյալ առաքինի է, աշակերտը թեպետև նրան նմանվում է, սակայն հաճախ չի հասնում նրա կատարելության չափին:
*** եթե ուսուցիչը մոլի է, աշակերտը նրա հոռության չափին ոչ միայն հասնում է, այլև շատ բանով գերազացում ու լինում ավելի հոռի:
*** Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի:
***Նախատինքի է արժանի նա, ով ուրիշներին կրթել է ջանում, երբ իր հանդեպ անփույթ է. Այսպիսինի համար իրավացի է ասել. «»:
***Ով գիտի ուսուցանել միայն բնական գիտություններ, բայց ոչ բանականությանն արժանի գործեր, տերևախիտ, բայց անպտուղ ծառ է
***Անկիրթ ու տգետ մանուկը նման է անբան արարածի, որովհետև չգիտի խոսքով ղեկավարվել, որը հատուկ է բանականներին, այլ ղեկավարվում է կրքերով, որը բնորոշ է անաբններին: Իսկ երբ իմաստություն է սովորում, սկսում է կրքերը նվաճել և խոսքով ղեկավարվել` վերածվելով բանական մարդու:
***Ծնողները զավակներին որպես անբան են ծնում, իսկ ուսուցիչները` նրանց բանական դարձնում:
*** Ծնողները զավակներին միայն ապրել են տալիս, իսկ ուսուցիչները` լա´վ ապրել: