Loading...

Articles

Գիտելիքի և դպրության օր

11:42, Friday, 01 September, 2017
Գիտելիքի և դպրության օր

Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը՝ ի թիվս հանրապետության այլ դպրոցների հնչեցրեց դպրոցական առաջին զանգը, որն ազդարարեց ուստարվա մեկնարկը, գիտելիքի և դպրության օրը:

Տնօրեն Կ. Հովակիմյանը ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի, Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի, Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանի, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձները:

Կարինե Հովակիմյանը ջերմորեն շնորհավորեց մանկավարժներին, աշակերտներին և ծնողներին օրվա առիթով: Նա նշեց, որ ՀՀ ԿԳՆ նախաձեռնել է լայնածավալ բարեփոխումների ծրագիր, նա վստահեցրեց, որ ուստարին կլինի բեկումնային գիտելիքների վերաարժևորման, ինչպես նաև ուսուցչի հեղինակության և հասարակական գնահատման առումով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7282 | 0 | 0
Facebook