Loading...

Articles

Դե կարգին աշխատեք էլի, նամուս-աբուռն էլ լավ բան է…

12:03, Wednesday, 30 August, 2017
Դե կարգին աշխատեք էլի, նամուս-աբուռն էլ լավ բան է…
     Օպտիմալացման մարազմն արդեն ծայրահեղության է հասնում և դառնում ինքնանպատակ, փոխարեն օպտիմալացնեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է կամ առհասարակ ի վերջո բարելավեն աշխատանքները:
     Անտառային հրդեհների պատճառով ջրցան ինքնաթիռը դարձրել էիք մատի փաթաթան, իսկ ՀՀ առողջապահության նախարարի թեթև ձեռով վերացվում և կրճատվում են սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն ու ոչ մեկի պետքը չէ…
     Դե ի՞նչ, սպասենք համաճարակների բռնկումների, որ գիտակցենք այդ ծառայությունների կարևորությունը, դերն ու նշանակությունը: Հարգելի՛ կառավարություն, օպտիմալացրեք թուղթ տանող բերող, տեղերից թղթեր պահանջող կենտրոնական ապարատը և ոչ թե աշխատող օղակները…Նախարարների բազմաքանակ տեղակալների, խորհրդատուների, օգնականների, մյուս ղեկավարների, նրանց վարորդների, քարտուղարուհիների, սուրճ եփողների, աշխատասենյակից-աշխատասենյակ թափառող, բամբասանք ու տեղեկություն տարածողների, սիրուհիների, զոքանչների բարեկամների անձեռնամխելի ու աննպատակ պահվող հաստիքները…
     Լիքը, անսահման ավելորդ ու մեկը մյուսի գործառույթները կրկնող և ըստ պահանջի հորինած կառույցները, նրանց հաստիքներն օպտիմալացրեք…
     Մի խոսքով հոգնեցինք արդեն ասելով և հուշելով, բզելով, պահանջելով…Դե կարգին աշխատեք էլի, նամուս-աբուռն էլ լավ բան է…
    
     Ռոբերտ Մելքոնյանի Ֆեյսբուքյան էջից:
    
     Հ.Գ. Չար լեզուներն ասում են, թե մի համայնքապետ իր հաստիքացուցակում մասաժիստի հաստիք է նախատեսել, մեկ ուրիշը` նախրապահի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
12538 | 0 | 0
Facebook