Loading...

Articles

«Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ամուսնացել է ծանրորդ Վարդան Միլիտոսյանի դստեր Սյուզաննայի հետ

10:49, Tuesday, 22 August, 2017
«Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ամուսնացել է ծանրորդ Վարդան Միլիտոսյանի դստեր Սյուզաննայի հետ
    
    


     Գոռ Մարտիրոսյանն ամուսնացել է ծանրորդ Վարդան Միլիտոսյանի դստեր հետ


     «Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ու սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի դուստրը՝ Սյուզաննան, երկու տարվա համատեղ կյանքից հետո պսակադրվել են:
     Արարողությունը տեղի է ունեցել Գեղարդում:
     Դերասանը BRAVO.am-ին տված հարցազրույցում նշել է, որ հանգամանքների բերումով հետաձգված հարսանիքը վաղուց էին ծրագրել. «Միշտ ցանկացել եմ ու ասել եմ, որ հարսանիքս այն ժամանակ կանեմ, երբ որդիս հետս կլինի: Հիմա իսկական ժամանակն է. նա մեկ տարեկան է, կկարողանա մեզ հետ ուրախանալ ու հետագայում էլ գլուխ կգովի՝ ասելով, որ հոր հարսանիքին պարել է: Հորս, մորս ու քրոջս համար մեր պսակադրությունը անակնակալ էր. նրանք եկեղեցում նոր իմացան»:
     Արգավանդի ՛՛Անգելինա՛՛ հարսանյաց սրահում տեղի ունեցած հարսանյաց արարողությանը մասնակցած «Արահետ» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր Սամվել Ստեփանյանի պատրաստած տեսանյութերը և լուսանկարները ներկայացնումենք ձեր ուշադրությանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5479 | 0 | 0
Facebook