Loading...

Articles

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

12:09, Wednesday, 16 August, 2017
Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 664 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց, փողոցի հատված և 2 բակային տարածք: Ընթացքում է 1 տարածքի արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:

Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:


    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1913 | 0 | 0
Facebook