Loading...

Articles

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ

00:06, Friday, 17 August, 2012
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ
     Ամեն անգամ «Արցախի հարցը» արտահայտությունը լսելով`զայրանում և ափսոսում եմ թափված ամեն մի կաթիլ հայի արյունի համար: Ինչ տվեց այդքան կամովին թափված արյունը...Ախր նրանք իրենց արյամբ ձգտում էին վերացնել Ադրբեջանական, Թուրքական կեղտը Արցախի պարզ ճակատից:
     Եկե'ք հասկանաք մի պարզ ճշմարտություն:Մեզ համար դադարեցնել պայքարը, նշանակում է` ո'չ ավել ո'չ պակաս մահ:Հիշե'նք պատմական անցյալը:Մեր պատմության ընթացքում մենք ոչ մի անգամ հույս չենք դրել քանակական կամ ուժային գերակշռության վրա:Միշտ մեզ հաղթանակ է պարգևել հայ քաջերի անկոտրուն կամքն ու հավատը:Եկեք չմոռանանք մեր անչափ դժվար և նույնքան կարեվոր հաղթանակները:Սկսած` Ք.ա 68թ. սեպտեմբերի 22-ի Արածանիի ճակատամարտից մինչ Վարդանանք:Ես`չվախենալով համեմատությունից, վերը նշվածների շարքին եմ դասում Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի վարած պատերազմները, Զեյթունի ու Սասունի ապստամբութհունները, 1918-20թթ.հայոց հանրապետության հերոսամարտերը:
     Ես շատ քիչ անուններ շեշտեցի, բայց կարծում եմ յուրաքանչյուր հայի այսքաննել բավական է լցվելու ջերմ հայրենասիրությամբ և հավատով:Պետք է գիտակցել մեր ունեցած պատմական և հոգևոր առավելությունը յուրաքանչյուր պետության հանդեմ, Էլ չեմ ասում` բաղտի քմահաճույքով մեր կողքին հայտնված և նույնիսկ մեր տարածքներին տեր դարձած քոչվորների մասին:
     Անկախ ամեն ինչից, պետք է հայրենասիրություն կոչվածը ամուր պահել մեր սրտերում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
4
Dislike
0
5009 | 0 | 0
Facebook