Loading...

Articles

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում դպրոցներից մեկի 5-րդ դասարանում:

19:43, Saturday, 05 August, 2017
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում դպրոցներից մեկի 5-րդ դասարանում:
    
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում դպրոցներից մեկի 5-րդ դասարանում: Ելույթի վերջում հարցնում է.
     -Երեխաներ, ինձ հարցեր ունե՞ք:
     Ձեռք է բարձրացնում վարդանիկն ու ասում.
     - Ես երեք հարց ունեմ.
     1. Ինչո՞ւ եք կեղծում ընտրությունները,
     2. Ինչո՞ւ եք հանձնում հողերը,
     3. Ինչո՞ւ եք ձերբակալել Ժիրայր Սեֆիլյանին:
     Սերժը նեղն է ընկնում, բայց հնչում է զանգը և երեխաները աղմուկով դուրս են վազում դասարանից:
     Դասամիջոցից հետո նորից հավաքվում են դասարանում ու Սերժը նորից է հարցնում.
     -Երեխաներ, ինձ հարցեր ունե՞ք:
     Աշոտիկը ոտքի է կանգնում ու ասում.
     - Ես հինգ հարց ունեմ.
     1. Ինչո՞ւ եք կեղծում ընտրությունները,
     2. Ինչո՞ւ եք հանձնում հողերը,
     3. Ինչո՞ւ եք ձերբակալել Ժիրայր Սեֆիլյանին,
     4. Ինչո՞ւ զանգը 20 րոպե շուտ տվեցին,
     5. Որտե՞ղ է Վարդանիկը:

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8955 | 0 | 0
Facebook