Կառավարության որոշմամբ հուլիսի 29-ին ամբողջ հանրապետությունում տեղի է ունենալու շաբաթօրյակ:
《ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՐԱԶԴԱՆ 》երիտասարդական կազմակերպությունը, ևս անմասն չմնալով, Հրազդան քաղաքի զբոսայգիներում` Աղբյուրակի զբոսայգում և Կոճոռի քաղաքային զբոսայգում որոշել է կազմակերպել մաքրման աշխատանքներ, զբոսայգիներում, ինչպես նաև քաղաքի տարբեր թաղամասերում տեղադրել աղբամաններ:
35 աղբամանները պատրաստվել են հրազդանցի երիտասարդների ջանքերով:
Miasnakan Hrazdan