Հրեաները չունեն ադամանդի հանքեր, բայց ունեն ադամանդի աշխարհահռչակ աուկցիոն, չունեն մետաղի հանքեր, բայց ունեն աշխարհահռչակ զենքի արտադրություն, չունեն նավթի հանքեր, բայց նավթային մագնատներ են, 20-րդ դարի սկզբում չունեին պետականություն, բայց 21-րդ դարում արդեն ունեն կայուն պետություն, նրանց ընտրած նախագահին ժողովուրդն է ողջունում և ժողովուրդն էլ հարկ եղած դեպքում դատապարտում է, նրանք օլիգարխ են դառնում արտերկրում, և ողջ եկամուտը ուղղորդում դեպի իրենց երկիրը: Հայաստանում նախագահի աթոռի համար պայքարողներից ոչ ոք չունի ծրագիր, որով կարելի է մեր ազգաբնակչությունը հասցնել 20 միլիոնի: Մինչդեռ՝ հրեաները Հայրենական Մեծ Պատերազմից հետո 0, 5 միլիոն էլ չկաին...Այստեղից հետևություն՝ պետք է ոչ թե նախագահ ընտրվել, այլ ստիպել նախագահին, որպեսզի կատարի ժողովրդի նկատմամբ իր պարտականությունները: