Loading...

Articles

Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ

18:23, Friday, 21 July, 2017
Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այցելել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան մանկական և Մուրացանի անվան գրադարաններ, ինչպես նաև՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոց:

Երևան-Ստեփանակերտ մշակութային սերտ համագործակցության շրջանակում այս հաստատություններին է փոխանցվել մասնագիտական գրականություն և երաժշտական ձեռնարկ:
     Գրադարանների և երաժշտական դպրոցի համակազմերի հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2045 | 0 | 0
Facebook