Loading...

Articles

Գանձապահին խաբում են

07:12, Tuesday, 04 July, 2017
Գանձապահին խաբում են
    
    
     Թվում է, թե հեշտ է գանձապահ աշխատել: Բարեհամբյուր վերաբերմունք բոլոր հաճախորդներին... Վերջերս որպես գանձապահ աշխատեցի Շիրակի 33 հասցեում գտնվող խանութում: Աշխատանքիս 2 օրվա ավարտին տեղեկացրեցին, որ 4000դրամ պակասորդ ունեմ: Վստահ էի, որ ստում են: Ժողովրդ լեզվով ասած գլխիս սարքում են: Հաջորդ օրը ասեցին, որ իրենք սխալ էին հաշվել: Նույն օրն էլ անմիջապես այլ տեղ աշխատանք փնտրեցի: Հաջորդ օրը նրանք տեղյակ էին, որ ես այլ տեղ էլ եմ աշխատում: Անձնագրիս ու սոց. քարտիս պատճենն էին ուզում, որը ենթադրում եմ, պայմանագիր կնքելու համար էր: Այսինքն ըստ պայմանագրի ես աշխատանքից դուրս գալուց 1 ամիս առաջ պետք է տեղյակ պահեի: Այսպիսով իրենց չեմ ներկայացնում պատճեները, քանի որ նրանք դեմ էին այլ իմ 2-րդ աշխատանքին: Հեռացա վերոնշյալ խանութից: Աշխատավարձ ստանալու օրը 4000դրամ ինձ պակաս վճարեցին.

     -Դու պակասորդ ունեիր, քեզ չեն ասել?
     -Ոչ:
     -Դու աշխատել ես ընդամենը 3 օր: Քեզ տալիս եմ 4000 դրամ:
     -Բայց ես 4 օր եմ աշխատել և պետք է 8000 դրամ ստանամ:
     -3 օր ես աշխատել...
     Այսպիսով նա ստացավ իր փափագած 4000 դրամը, որն ի սկզբանե ուզում էր: Ես չկարողացա նրան հակառակը համոզել: Այս պատմությունը ինձ դաս եղավ, որ ամեն տեղ չարժե աշխատել որպես գանձապահ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2953 | 0 | 0
Facebook