Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցեր
17:56, Friday, 23 June, 2017
Like
0
Dislike
0
1881 | 0 | 0 | 0
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության բարձրացմանն ուղղված քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի պատասխանատու Ռուզաննա Սարգսյանը, Եվրամիության փորձագետներ, նաև Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ: Ողջունելով ներկաներին` աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են: Այս համատեքստում սերտ համագործակցություն է ձևավորված հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ինչը, Սամվել Մերթարջյանի հավաստմամբ, մեծապես նպաստում է իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ու դրանց ընդլայնմանը: Նա նաև ներկայացրել է վերջին տարիներիներին Երևան քաղաքում մատչելիության ապահովման ուղղությամբ աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանցում իրենց կարևոր մասնակցությունն ունեն նաև շահագրգիռ հկ-ները, որոնք իրականացնում են հասարակական վերահսկողություն: |
+14 °C |
+12 °C
+21 °C
|
Tomorrow: +23 °C |