Loading...

Articles

Օգնեք ձեր երեխային լինել Հայրենիքում: Մեկնարկում է՝ «Արի տուն» ծրագիրը

16:38, Thursday, 01 June, 2017
Օգնեք ձեր երեխային լինել Հայրենիքում: Մեկնարկում է՝ «Արի տուն» ծրագիրը
    
    

    
  • 1 июн, 2017 в 11: 53

     niderlandakan

     ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանիսյանը «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է, որ այս տարի նույնպես ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է «Արի տուն» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:
     Ծրագիրը մեկնարկելու է 2017թ. հունիսի 18-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 26-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում): Մասնակիցները, ցանկության դեպքում, ծրագրի ընթացքում կարող են ապրել նաև իրենց բարեկամի, ընկերոջ կամ հարազատի տանը: Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:
     Ծրագրին մասնակցողների համար Սփյուռքի նախարարությունը կապահովի՝
     1. օդանավակայանում դիմավորումը և ճանապարհումը,
     2. կացարանով ապահովումը (մասնակիցները 9 օր կապրեն հյուրընկալ ընտանիքներում և 4 օր ճամբարում)
     3. այցելություններ, շրջայցեր Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրեր, թանգարաններ,
     4. հայոց լեզվի դասընթացների կազմակերպում,
     5. ազգային երգի ու պարի դասընթացների կազմակերպում:
     Ծրագրին մասնակցելն անվճար է. մասնակիցները միայն ապահովում են իրենց ճանապարհածախսը (ինքնաթիռի ուղևորատոմս):
     Ծրագրին դիմելու հայտադիմումները և ավելի մանրամասն տեղեկությունները ներկայացված են կից (արևելահայերն, արևմտահայերեն, անգլերերն): Հայտադիումները կարելի է ներկայացնել էլ. փոստով:
     Սիրով սպասում ենք երիտասարդներին Հայաստանում:
     Ծրագրի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կապվել
     Tel. 0037410 58 56 01 (608) հեռախոսահամարին, կամ գրել
     E-mail. europedep@yahoo.fr էլեկտրոնային փոստին:
     Կարող եք գրել նաև «Նիդերլանդական օրագրին» ' սիրով կպատասխանենք
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2186 | 0 | 0
Facebook