Loading...

Articles

Վերջին զանգ

10:54, Saturday, 27 May, 2017
Վերջին զանգ

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի մաքրամաքուր զանգի ղողանջների ներքո՝ տեղի ունեցավ «Վերջին զանգ» հանդիսավոր արարողություն: Դպրոցը կյանք էր ճանապարհում ևս մեկ սերունդ՝ 2016-2017 ուստրվա շրջանավարտներին: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ օրհներգով, այնուհետև հաջորդաբար հնչեցին հրաժեշտի խոսքեր, բանաստեղծություններ, ազգային-հայրենասիրական երգեր ու պարեր: Աշակերտների խոսքում անթաքույց հուզմունք կար, պատասխանատվություն և նվիրում: Ուսուցիչների անմնացորդ և բեղմնավոր աշխատանքը իր արգասաբեր հունցքն էր տվել, անկասկած, նրանցից յուրաքանչյուրը վաղվա քաղաքացին է, մշակը, զինվորը և ճարտարապետը: Դպրոցի կենսագրությունը հավելվեց ևս մեկ հիշարժան էջով: Ամփոփելով միջոցառումը դպրոցի տնօրեն տիկին Մ . Շատոյանը շնորհավորեց ծնողներին, ուսուցիչներին և աշակերտներին: Կարևորեց նրանց երթը կյանքում՝ ճիշտ ընթանալու և ազգային դիմագիծը պահպանելու առումով:

Բարի երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
15381 | 0 | 0
Facebook