Loading...

Articles

Հանրային Հեռուստաընկերությունը վերջապես հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցելու Եվրատեսիլ 2012-ին

14:06, Thursday, 08 March, 2012
Հանրային Հեռուստաընկերությունը վերջապես հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցելու Եվրատեսիլ 2012-ին
     Մարտի 7-ին Հանրային Հեռուստաընկերությունը վերջապես հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցելու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին: Ինչպես Հ2 հեռուստաընկերության լրագրողին նշեց Գոհար Գասպարյանը, մարտի 1-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը համարվում է Ադրբեջանի համար 1 թշնամին: Գոհար Գասպարյանի կարծիքով այդպիսի թշնամական մթնոլորտում մասնակցությունը դառնում է անհնարին և անտրամաբանական: Նա նաև նշեց, որ Հայաստանը 2006 թվականից ի վեր համագործակցում է Եվրոպական Հեռարձակողների Միության հետ և մասնակցել է "Եվրատեսիլ", իսկ 2007 թվականից "Մանկական Եվրատեսիլ" երգի մրցույթներին և դեռ շարունակելու է մասնակցել, բայց այս տարի մենք հրաժարվում ենք մեկնել Բաքու: Իսկ նույն օրը Հանրային Հեռուստաընկերության "Հայլուր" լրատվական ծրագրի ընթացքում ներկայացվեց այն նամակը, որը ուղղվել է Եվրոպական Հեռարձակողների Միությանը: Նամակը անպատասխան չի մնացել և Եվրատեսիլի գլխավոր կազմակերպիչը նշել է, որ ափսոսում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցում Եվրատեսիլ մրցույթին, քանի որ Հայաստանն ամեն տարի պարտաճանած կերպով մասնակցել է և' "Եվրատեսիլ" և' "Մանկական Եվրատեսիլ" երգի մրցույթներին: Այս մասին նաև տեղադրվեց www.eurovision.tv կայքում: Այնպես որ այս մի քանի ամսվա քննարկումները հասան գագաթնակետին և Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Եվրատեսիլ 2012 մրցույթին: Դե ինչ ձեզ եմ ներկայացնում Գոհար Գասպարյանի հարցազրույցը և "Հայլուր" լրատվական ծրագրի գլխավոր թողարկումը "եվրատեսիլի մասին նյութը կարող եք դիտել վիդեոյի 7:37-րդ րոպեից":
Հանրային Հեռուստաընկերության գլխավոր թողարկումը:
Գոհար Գասպարյանի հարցազրույցը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
1
5470 | 0 | 1
Facebook