Loading...

Articles

Մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհում

16:01, Monday, 22 May, 2017
Մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհում

Հետաքրքիր ու լեցուն է Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխատանքային առօրյան: Իրար հաջորդող միջոցառումներ, գրական ժամեր, հանդիպումներ…

«Մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհում» վերնագիրն էր կրում դասվար Ալվարդ Ֆահրադյանի կազմակերպած դաս – միջոցառումը: Մրցում էին «Գիտունիկները» , «Մաթեմատիկները» , «Ջանասերիկները» , «Գյուտարարիկները»: Տիրում էր աշխույժ մրցակցություն: Հարցեր էին առաջադրված ծրագրային ողջ նյութից, առաջադրվեցին նաև տրամաբանական խնդիրներ: Ժյուրիի անդամները ծնողներն էին, նրանք անաչառ գնահատեցին իրեց զավակներին, շնորհակալություն հայտնեցին սիրելի դասղեկին, կատարած արգասավոր աշխատանքի համար: Հետաքրքիր է առօրյան Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4905 | 0 | 0
Facebook