Loading...

Articles

Չարիկն ու Քաջարիկը

16:10, Tuesday, 16 May, 2017
Չարիկն ու Քաջարիկը
     Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 3 - րդ դասարանում բեմականացվեց Մկրտիչ Կորյունի «Չարիկն ու Քաջարիկը» հեքիաթ - պիեսը: Դասվար Լ. Սարգսյանը ծնողների օգնությամբ դասարանում ստեղծել էր բեմական միջավայր. համահունչ երաժշտություն և կոլորիտ: Հեքիաթի բովանդակությանը համապատասխան` բեմական կերպարներ էին Քաջարիկը, Չարիկը, նանին, աքլորը, աղվեսը և այլն: Աշակերտները դերերը կատարում էին սահուն և անկաշկանդ, համապատասխան հանդերձներով և դիմակներով: Ստեղծվել էր հեքիաթային միջավայր, ուր թևածում էր բարությունն ու մարդասիրությունը:
     Հեքիաթի ներկայացումը բավականություն պատճառեց ներկաներին: Հերոսների արարքները բացահայտվեցին, գնահատվեցին և արժևորվեցին: Միջոցառման վերջում աշակերտները երգեցին Էդուարդ Հարությունյանի «Բարության ծառ» երգը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4133 | 0 | 0
Facebook