Loading...

Articles

Հավերժ փառք

12:22, Monday, 15 May, 2017
Հավերժ փառք
    
    

Առողջությունը զենք է, որը քեզնից չեն կարող խլել:
     Ջոն Լոկ

Այսօր շատ մարզիկներ, թիմեր, սպորտային միջոցառումներ նվիրում են իրենց հաղթանակը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Բացառություն չէր նաև Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը, որը ի հիշատակ զոհվածների, կազմակերպեց և անցկացրեց հուշամրցում: Վոլեյբոլի հուշամրցմանը մասնակցում էին դպրոցի թվով 176 աշակերտներ` 96տղա և 80 աղջիկ` թիմային մրցաշարով: Տղաների հուշամրցման գավաթին արժանացավ 10-րդ պատմական դասարանը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին 8 և 10-րդ ռուսական հումանիտար հոսքի աշակերտները: Աղջիկների թիմում հաղթող ճանաչվեց 11-րդ հումանիտար դասարանը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին 10-րդ ռուսական տնտեսագիտական հոսքի և 10-րդ տնտեսագիտական դասարանները:

Սա յուրատեսակ կոչ էր բոլորին, հատկապես ներկա սերունդին, որ լինեն անվախ, քաջ, ուժեղ և անձնվիրաբար պաշտպանեն հայրենիքը, ինչպես դա արեցին շատ հայ քաջորդիներ:

Հավերժ փառք և հիշատակ բոլոր զոհվածներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2611 | 0 | 0
Facebook