Երգչուհի Ջուսն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար սիրառատ լուսանկարներ էր հրապարակում` որոնցում վերջինս ամուսնու հետ էր: Հետևելով երգչուհու էջին` կարելի է նկատել, որ Ջուսը հեռացրել է ամուսնու մասնակցությամբ բոլոր լուսանկարները: Ավելին` ըստ ասեկոսեների երգչուհու անձնական երջանկությունն այս անգամ ևս երկար կյանք չունեցավ, ինչի արդյունքում նա բաժանվել է ամուսնուց: Asekose.am-ը կապ հաստատեց Ջուսի հետ, ով զրույցում հերքեց տեղեկությունը` նշելով, որ լուսանկարների հեռացումն այլ պատճառ ունի.
«Չնայած, որ չեմ հավատում չար աչքին, այնուամենայնիվ` լուսանկարները որոշեցինք հեռացնել չար աչքերից խուսափելու համար: Ես և ամուսինս միասին ենք, և ինչպես ավելի վաղ էի նշել` բնակարանի խնդիրը լուծելուն պես մեր ընտանիքը կհամալրվի»:
Հավելենք նաև, որ զույգն ամուսնացել է 2016 թվականի հուլիսի 9-ին` Ջուսի ծննդյան օրնանակնկալ մատուցելով բոլորին: