Loading...

Articles

ԳԱՐՈՒՆՆ ԱՍԱՑ՝ ԵՍ ԵԿԱ

15:03, Friday, 14 April, 2017
ԳԱՐՈՒՆՆ ԱՍԱՑ՝ ԵՍ ԵԿԱ

2017 թ-ի ապրիլի 7-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին: Միջոցառման խորագիրն էր «Գարունն ասաց՝ ես եկա»: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի հումանիտար մասնախմբի հայոց լեզվի և գրականության ուսուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը: Նա շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին գեղեցկության միամսյակի առթիվ: Մաղթեց առողջություն, մեծ հաջողություններ և ընտանեկան ջերմություն:

Ցերեկույթ-միջոցառմանը մասնակցում էր դպրոցի V-IX դասարանների 70 աշակերտ: Ցերեկույթի ծրագիրն իր մեջ ամփոփում էր բանաստեղծություններ, երգեր ու պարեր: Միջոցառման 3 բաղկացուցիչ մասերը նվիրված էին գարնանային բնությանը, մորը և սիրուն: Գարնանային կենսաթրթիռ զգացմունքների մասին խոսեցին հաղորդավարները: Աշակերտները մանուշակի ծնունդով ու ծաղկումով ներկայացրին բնության թովչանքը և հոգիների խայտանքը, ձյան հալոցքը, այգաբացի լույսի մեջ նոր կյանքի ծնունդը:

Գարնանային զգացմունքները ընդմիջվում էին աղջիկների նազելի պարով և գեղեցիկ երգերով: Այդ կատարումներից յուրաքանչյուրը մայրական սեր էր, հավատարմություն ու գարուն: Հանդիսատեսը յուրաքանչյուր կատարման հետ տխրեց, հորիզոններ հաղթահարելու ամենազորությամբ համակվեց:

Միջոցառման մասնակիցները գեղեցիկ ծաղիկներով շնորհավորեցին բոլոր կանանց ու աղջիկներին:

Միջոցառումն ավարտվեց տոնական տրամադրությամբ: Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանն իր գոհունակությունը հայտնեց գեղեցիկ միջոցառման համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5125 | 0 | 0
Facebook