Loading...

Articles

Արամայիս Գրիգորյանի անօրինականության պատճառով Բնապահպանության նախարարությունը պարտվեց դատարանում

10:57, Sunday, 19 March, 2017
Արամայիս Գրիգորյանի անօրինականության պատճառով Բնապահպանության նախարարությունը պարտվեց դատարանում
     Բնապահպանության նախկին նախարար, ներկայումս Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը` մինչև նախարարի պաշտոնից ազատվելը, ստիպողաբար աշխատանքից հեռացրել էր Արարատի մարզի բնապահպանության տեսչության պետ Աշոտ Բաբախանյանին: Նախկին նախարարը սա արել էր անօրինական: Բաբախանյանին սպառնալիքների տակ ստիպել էին հրաժարականի դիմում գրել, ինչն էլ աշխատակցին նախարարության դեմ դատական հայց ներկայացնելու պատճառ էր հանդիսացել: Աշոտ Բաբախանյանը NewsBook-ին պատմեց, որ նախ գրել էր հրաժարականի դիմումը, հետո փոշմանել: Այնուհետև երկրորդ դիմումն էր գրել` խնդրելով չեղարկել ազատման դիմումը: «Դիմումս չվերցրին: Ինձ պահեցին միջանցքում մինչև կեսօր, որից հետո նոր վերցրին դիմումս: Ես ստիպեցի, որ գրանցեն, քանի որ չէին գրանցում: Ու այդ հիմքի վրա ազատեցին աշխատանքից», - պատմեց Բաբախանյանը: Վերջինս աշխատանքից ազատվելուց հետո հայց է ներկայացրել ընդդեմ Բնապահպանության նախարարության: Երեկ դատարանը վճիռ է կայացրել հօգոտ Աշոտ Բաբախանյանին: Եվ նա այժմ սպասում է նախարարության արձագանքին: «Դատարանը երեկ կարդաց վճիռը, որ դատը շահել ենք: Հիմա սպասում ենք նախարարության արձագանքին: Իրենք մեկ ամիս ժամանակ ունեն վճիռը բողոքարկելու: Իրենք բավական տուժում են, քանի որ պետք է վճարեն իմ չաշխատած հինգ ամիսների համար», - ասաց Բաբախանյանը: Նշենք, որ Աշոտ Բաբախանյանի փոխարեն Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզի բնապահպանության տեսչութան պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել իր եղբոր փեսային: Ավելին սկզբնաղբյուր կայքում՝ http://politik.am/96582
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4632 | 0 | 0
Facebook