Մշակույթի պահպանման հետքերով | Ձեր Պատգամավորը
19:52, Sunday, 05 March, 2017
Source: FMG.NEWS
Like
0
Dislike
0
3040 | 0 | 0 | 0
Չկա այնպիսի ոլորտ, որտեղ իր սրտացավ մոտեցումը չի ցուցաբերել ԱԺ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ամենահարազատ ոլորտից եղել է և կա ՀՀ մշակույթը, սկսած մեր կերպարվեստից, թատերարվեստից, կինոարվեստից, երաժշտարվեստից և վերջացրած պատմամշակութային հուշարձաններից: Այդ բոլոր ճյուղերը որքան հնարավոր է քայքայվել են ուշադրության բացակայությունից, ֆինանսերի ոչ նպատակային ծախսելուց, ինչպես նաև ոչ սրտացավ վերաբերմունքից: Կարևորելով ազգի հարստություն հանդիսացող հայ մշակույթը, ԱԺ պատգամավոր, Ալյանս Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը տասնյակ ելույթներ է ունեցել թե Հայաստանի, և թե միջազգային բարձր ամբիոններից, հանդիսացել է միջազգային մշակութային կոնվենցիան մշակող աշխատանքային խմբի առանցքային պատգամավորներից և հեղինակներից: Ինչ վերաբերվում է զբոսաշրջությանը և պատմական հուշարձաններին, ապա Երևանի կենտրոնում ամեն քայլին տեսնում ենք անմխիթար վիճակում, ձյան և ավազի տակ գտնվող մեր հարստությունները, ոչ մեկի մտքով անգամ չի անցնում ձևավորել հատուկ խումբ, որը կիրականացնի հուշարձանների հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքներ: Հայ մեծերի արձանները դարձել են անտեսանելի տարբեր «պոնչիկ և պեռաշկի» վաճառող կրպակների պատճառով, բացակայում են հուշարձանների մասին պատմող ձայնագրություններ հասարակական տրանսպորտում: Այսօր ժամանակ չունենք մշակույթի խնդիրները անտեսելու համար. օրըստօրե հուշարձանները կամ քանդվում են, ինչպես եղավ Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող հիասքանչ հուշարձաններից մեկի հետ, կամ ոչնչացվում են թշնամիների քարկոծումներից և մեր արժեքները սեփականացնելու փորձերից միջազգային հարթակներոում: Կառույցները, որոնք պատասխանատու են այդ արժեքների պահպանման համար, կարելի է ասել մատնված են անգործության: Տիգրան Ուրիխանյանը և իր մասնագիտական թիմը հրավիրում են մշակույթի բնագավառում զբաղված անձանց համագործակցելու, քննարկելու մշակույթին վերաբերվող խնդիրները, ընդգրկվելու մեր թիմում և միասին գնալու դեպի հաղթանակ: Վստահ եղեք, որ Ձեր բոլոր մտահոգություններն ու խնդիրները լսված կլինեն և ամենակարճ ժամանակահատվածում կբարձրաձայնվեն ՀՀ Ազգային Ժոողովի ամբիոնից կամ կներկայացվեն համապատասխան գործադիր մարմիններին: Տիգրան Ուրիխանյանի շտաբը գտնվում է Կոմիտաս փողոցի 23 շենքի տարածքում, իսկ հարցերի դեպքում նաև կարող եք զանգահարել 096 16 30 30 հեռախոսահամարով: Ա. Ազարյան FMG.NEWS 24.02.2017
|
+20 °C |
+13 °C
+20 °C
|
Tomorrow: +23 °C |