Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հինգերորդ գումարման աշխատանքները մոտենում են ավարտին և շուտով, ավելի հստակ ապրիլի 2-ին ողջ ազգով պետք է ընտրենք նոր ազգային ժողոով:
Ինձ թվում է, որ շատերը կհամաձայնվեն ինձ հետ այն հարցում, որ նոր ընտրված պատգամավորը պետք է ունենա բարձր արժեքային համակարգ, լինի կիրթ և համարձակ, անմնացորդ աշխատի գիշեր և ցերեք հանուն Հայրենիքի և հզոր պետության, լինի մշտական և անմիջական կապի մեջ ժողովրդի հետ և բացի լսելուց կարողանա հասցնի ժողովրդի ցավը և պահանջը պատկամ մարմիններին բոլոր հնարավոր քաղաքական և պետական հարթակներում:
Դուք կասեք, թե այդպիսի պատգամավորներ չկան, իսկ ես կընդիմանամ և կասեմ, որ կան: Ուղղակի պետք է այդ ճահճի մեջ տեսնել այն արդարը, ազնիվը, գործողը, խոսացողը և ամենակարևորը` հոգի ու սիրտ ունեցող անձնավորությանը, մի խոսքով` «Ալյանս» Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին:
Պատգամավոր, որ երբեք չի դավաճանել իր սկզբունքներին և ծրագրերին, եղել է միշտ իր կուսակցության և ընտրողի կողկին, աջակցել և մխիթարել է հույսը կորցրած ցանկացած քաղաքացու:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթները միշտ լցված են խորը անհանգստությամբ և ցավով իր երկրի և ժողովուրդի համար:
Այսօր մեծ հաջողություն է հասել Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքների բնակիչներին, քանի որ «Ալյանս» Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը առաջադրվելու է թիվ 2 ընտրատարածքում և աշխատելու է ևս այդ համայնքների բնակիչների համար:
«Ալյանս» Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը մեզանից մեկն է, ով կիսում է հասարակ ժողովրդի հացն ու ջուրը, ուրախությունը և ցավը:
Որոշեցի վերջում ներկայացնել մի փոքր տեսաերիզ, որը հնարավորոություն կտա ընթերցողին ծանոթանալ Տիգրան Ուրիխանյանի ելույթի որակական հատկանիշներին: