Օրերս «Ուրվագիծ» հաղորդման հյուրն է եղել ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» Դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Ինչպես և սպասվում էր, հաղորդումը ստացվել է շատ սուր և հետաքրքիր:
Հաղորդավար Պետրոս Ղազարյանը փորձել է ստանալ Տիգրան Ուրիխանյանից հանրությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք և տվել է ժողովրդի կողմից սիրված պատգամավորը շատ մատչելի և հստակ ձևակերպումներով:
Քննարկվել են նաև «Ծառուկյան» Դաշինքի կողմից սպասվող քարոզարշավը և առաջարկվող տնտեսական ծրագիրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում թիվ 2 ընտրատարածքում առաջադրվելու է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հրավիրում ենք Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն համայնքներից ակտիվ և արժանապատիվ քաղաքացիներին Տիգրան Ուրիխանյանի նախընտրական գրասենյակներ համատեղ աշխատելու հանուն Հայաստանի Հանրապետության:
Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է: