Loading...

Articles

Մշակվում է հեռաուսուցման նոր դասընթաց՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ

09:59, Tuesday, 28 February, 2017
Մշակվում է հեռաուսուցման նոր դասընթաց՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ

Փետրվարի 27-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները՝ Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանն ու նույն բաժնի «Արդարադատության մատչելիություն» ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը:
    
    

Ակադեմիայի հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանն ողջունեց գործընկեր միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին և երկկողմ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնեց: Կողմերն առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրելու և այդ հիմքով համատեղ ծրագրեր իրականացնելու հստակ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Ավելին՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ արդեն սկսվել են հեռաուսուցման նոր դասընթացի՝ «Անչափահասի պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» մշակման աշխատանքները: Այն նախատեսված է Ակադեմիայում վերապատրաստում անցնող քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նոր դասընթացի պատրաստմանն առնչվող մի շարք հարցեր:
    

Որպես հաջողված օրինակ՝ Արտաշես Խուրշուդյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց նախորդ տարի ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ մշակված «Փախստականների իրավունք» դասընթացը, որը հաջողությամբ անցկացվեց դատավորների համար: Մասնավորապես՝ ներկայացվեցին հեռաուսուցման դասընթացի արդյունքները, նյութերի մշակման առանձնահատկությունները, մեթոդաբանությունը, մոտիվացնող նյութերի կառուցվածքը և այլն:
    

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3349 | 0 | 0
Facebook