Loading...

Articles

Գերագույն հրամանատարի «շնորհանդես»

Vigen
Author:
Vigen
12:25, Thursday, 23 February, 2017
Գերագույն հրամանատարի «շնորհանդես»
    
     Օրերս Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում բացահայտեց զինվորականներին (և առհասարակ բոլոր ուժայիններին) ամենահուզող հարցի պատասխանը՝ ո՞վ է ըստ նոր Սահմանադրության 2018 թվականի ապրիլից հետո լինելու ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը:
    
     Սերժ Սարգսյանը միանշանակ մատնանշեց, որ այդ կարգավիճակը վերապահված է լինելու ՀՀ վարչապետին, բայց ուժի մեջ է մտնելու միմիայն պատերազմական իրավիճակի պայմաններում: Դիտորդների ուշադրությունից չվրիպեց այն, որ նույն խորհրդակցության ժամանակ ներկա էր և հատուկ ելույթ ունեցավ նաև ՀՀ գործող վարչապետը՝ Կարեն Կարապետյանը: Հետաքրքիրն այն է, որ այդ ելույթի բովանդակությունն այդպես էլ անհայտ մնաց լայն հանրությանը՝ հավանաբար թեմայի նրբությունից և անվտանգության նկատառումներից ելնելով: Եվ այնուամենայնիվ, դիտորդների շրջանակներում կարծիք կա, որ ՀՀ վարչապետի ելույթը հրամկազմի առջև նույնիսկ կարող է դիտարկվել որպես ապագա Գերագույն գլխավոր հրամանատարի յուրահատուկ «շնորհանդես»:
     Ի դեպ, ուշագրավ «զուգադիպությամբ» այդ միջոցառման հաջորդ օրը հրապարակվեց վարչապետ Կարեն Կարապետյանի ծավալուն հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը, որտեղ, մասնավորապես, պատասխանելով նաև 2018 թ. օրենսդրական սահմանափակումներ ունենալու մասին հարցին, վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ, որ 2018-ին այդ պահանջը (նկատի ունի ՀՀ-ում չորս տարվա մշտապես բնակվելու պահանջը - խմբ.) ես բավարարած կլինեմ»: Նյութի աղբյուրը` Newsbook.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2615 | 0 | 0
Facebook