Loading...

Articles

ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

19:06, Monday, 23 January, 2017
ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
    

Հեգնանք
    

Ես հիմա ուղղակի ապրում եմ.
     Ինձ համար լուրջ չէ էլ ոչինչ.
     Ո՛չ զոհը, ո՛չ թափած արյունը՝
     Չեն կարող էլ խաբել՝ բերել նինջ...

Անորոշ բթացում է մի տեսակ՝
     Մորթվում է երազս ժամ առ ժամ
     Եվ մեկ են, թե Վարդան, թե Վասակ,
     Թե Աստված, թե հետին մի խուժան...

Փակել եմ հաշիվներս արդեն՝
     Էլ թե մարդ, թե երկիր չեն ձգում,
     Եվ թքած, որ դեմքիս կթքեն
     Նաիրյան Այրերը փափկասուն...

Էլ այն չեմ, ինչ էի դեռ երեկ,
     Խնկաբույր չեմ առնում այս լեշից,
     Թե կուզեք՝ կենդանի ինձ թաղեք,
     Մեկ է՝ չեմ կառչի էլ նաշից.

Նաիրյան դիակի դարավոր,
     Որ հուզեց ու լափեց կյանքը իմ,
     Որ փսխեց պատանի օրերիս
     Ու դյութեց հմայքով գաղջ ու սին...

...Ես հիմա ուղակի ապրում եմ,
     Չեմ զգում, չեմ տեսնում էլ ոչինչ.
     Հուսով եմ՝ շուտով կբերեն,
     Տողերս՝ աչքերիս հավերժ նինջ...
     Դավիթ Մշեցի


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2918 | 0 | 0
Facebook