Loading...

Articles

ՀԱՐԻՐ ՉԵ ՄԵԶ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ''ԹԱԼԱՆԸ'' ԹՈՂԱԾ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՈՎ ''ՈՒՐԱԽԱՆԱԼ''

01:20, Friday, 01 March, 2013
ՀԱՐԻՐ ՉԵ ՄԵԶ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ''ԹԱԼԱՆԸ'' ԹՈՂԱԾ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՈՎ ''ՈՒՐԱԽԱՆԱԼ''

Կարեն Թումանյան

ՀԱՐԻՐ ՉԵ ՄԵԶ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ''ԹԱԼԱՆԸ'' ԹՈՂԱԾ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՈՎ ''ՈՒՐԱԽԱՆԱԼ''

Ես ինքս ոչ Ռաֆֆի Հովհաննիսյանի երկրպագուն եմ, ոչ էլ Սերժ Սարգսյանի, ինձ համար Ռուբեն Հախվերդյանի երգերը ավելի գերակայող են և մնայուն, քան այս քաղաքական խարդավանքները, որոնք շատ-շուտ մոռացվելու են և ընկնեն պատմական արխիվ: Հետաքրքիր է չէ՞ Հայաստանի ներքաղաքական կյանքը, իր ''ելևէջներով…: Մարդկանց հատուկ կատեգորիա կա, որոնք սպասում են, երբ դիմացինը կսխալվի, որպեսզի ամբողջ ''ոհմակով'' հարձակվեն իր վրա: …''Պատկերացնում եք սենսացիա է եղել Ռուբեն Հախվերդյանի հրապարակում էմոցիոնալ պահին սայթաքել է և ասել է այն, ինչ պետք է չասեր…: Չնայած դրանից հետո նա պարզաբանել է, թե ինչ իննկատի ուներ՝ ասելով "հեռավոր ադրբեջանական գավառ", բայց դա կապ չունի, վերոհիշյալ մարդկանց ''ոհմակը'' շարունակում է աղաղակել` Ռուբենը դավաճան է…: ''Հարգելի'' քննադատներ` ամոթ է կանգ առեք, ո՞վ է դավաճան Ռուբեն Հախվերդյա՞նը, ի՞նչ է խելքներդ հացի հետ եք կերել հա, ճրագի լույսով ման գաք Ռուբեն Հախվերդյանի նման հայրենասեր չեք գտնի: Թե միտումնավոր եք անու՞մ, որպեսզի շեղեք մարդկանց ուշադրությունը…: Այսինքն, ի՞նչ է ստացվում` օլիգարխներից շատերը, որոնք '' սպանել'' են Հայաստանի տնտեսությունը, որոնց պատճառով մարդիկ բռնել են արտագաղթի ճանապարհը ազգի դավաճան չեն հա՞, իսկ այս պարզ, շիտակ, անկաշառ անձնավորությունը ազգի դավաճան է հա՞:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3844 | 7 | 0
Facebook