Loading...

Articles

ՀԱՅԵՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 350-ԱՄՅԱԿԸ

14:02, Wednesday, 28 December, 2016
ՀԱՅԵՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 350-ԱՄՅԱԿԸ

2016 թվականին լրացավ հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակը: Աստվածաշնչի տպագրությունը պատմական և մշակութային մեծ իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում և Սահակ-Մեսրոպյան եկեղեցական, մշակութային, հայրենասիրական մեծասքանչ գործի շարունակություն՝ տպագրության միջոցով:

2016 թ. դեկտեմբերի 19-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Հ. Պոդոնյանը 9 Բ դասարանում կազմակերպեց բաց դաս՝ նվիրված հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Դասի ընթացքում ներկայացվեց Աստվածաշնչի և նրա տպագրության կարևորությունը, Ոսկան Երևանցու կյանքն ու գործունեությունը:

Աշակերտները մանրամասն ներկայացրեցին Աստվածաշնչի տպագրության դժվարությունները, եկեղեցու ներդրումը, հոգևորականների անկոտրում կամքը:

Դասը հագեցած էր նյութին համապատասխան տեսանյութերով և շնորհանդեսով:

Դասին ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վանաձորի տարածաշրջանի պատասխանատու Վերա Գրիգորյանը, պատմության ուսուցիչներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2677 | 0 | 0
Facebook