Այսօր 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: Դերասանուհին հանկարծամահ է եղել «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում: Ժենյա Մկրտումյանը ծնվել է Երևանում, եղել է դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին: Ավարտել է Մոսկվայի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական համալսարանը` ռուսաց լեզվի և գրականության մասնագիտությամբ: 1972-ին ավարտել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Ավարտելուց հետո ընդունվել է համանուն թատրոն` որպես դերասանուհի, որտեղ էլ աշխատել է մինչև կյանքի վերջ։
Նշենք նաև, որ նա երգչուհի Մայա Մարգարյանի մայրն է:
haystar.tk-ը ցավակցում է դերասանուհու հարազատներին:
www.haystar.tk Անկախ լրատվական