Loading...

Articles

Հյուսիսային պողոտայում բացվել է ավանդական դարձած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը

19:32, Saturday, 10 December, 2016
Հյուսիսային պողոտայում բացվել է ավանդական դարձած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը
    
Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնութամբ Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառը։

    
Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Ալեքսանյանին։ 33 տաղավար-տնակներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, նաև քաղցրավենիք։
Տոնավաճառը կգործի մինչև 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ժամը 13։00-ից մինչ 22։00-ն։
#visitYerevan #christmanmarketEVN2017
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2204 | 0 | 0
Facebook