Loading...

Articles

Հանդիպում Մոլդովայի Արդարադատության ազգային ինստիտուտի տնօրենի հետ

11:40, Tuesday, 01 November, 2016
Հանդիպում Մոլդովայի Արդարադատության ազգային ինստիտուտի տնօրենի հետ
     Հոկտեմբերի 24-ից 25-ը Քիշնևում անցկացված «Դատական համակարգի կարողություների զարգացման շրջանակում կանանց մատչելիությունն արդարադատության ոլորտում» տարածաշրջանային համաժողովի շրջանակներում Մոլդովայի Արդարադատության ազգային ինստիտուտի տնօրեն Դիանա Սկոբիոլայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ:
    
     Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու կառույցների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, համագործակցության հնարավոր տարբերակներ:
    
     Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հրավիրեց գործընկերոջը Հայաստան՝ տեղում ծանոթանալու Ակադեմիայի գործունեությանը և փորձի փոխանակման արդյունավետ ուղիներ գտնելու:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1979 | 0 | 0
Facebook