Loading...

Articles

Նոր ձևավորված հանգստի գոտի` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

12:55, Tuesday, 25 October, 2016
Նոր ձևավորված հանգստի գոտի` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Բակերի համալիր բարեկարգման 2016 թվականի աշխատանքների համատեքստում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մոտ օրերս բնակիչներին կհանձնվի ևս մեկ հանգստի գոտի: Զաքարիա Սարկավագի 151/2 հասցեում ձևավորված այս գոտում, տարածքի բարեկարգումից զատ. տեղադրվել են մանկական խաղեր, նստարաններ, զրուցարան: Բակում ներկառուցվել է ցայտաղբյուր, ձևավորվել են կանաչ տարածքներ, ճեմուղիներ: Տարածքն ամբողջությամբ ցանկապատվել է: Հանգստի գոտու կառուցապատման ողջ ընթացքում հաշվի են առնվել բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները:


    
    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3934 | 0 | 0
Facebook