Իր երաժշտական գործունեության 40 տարին ամփոփող ինքնակենսագրական գրքում հանրահայտ երգիչը խոստովանում է, որ ինքը թուրքական ծագում ունի:
Այսպես, նրա տատը տրապիզոնցի է եղել, և ազգանունը՝ «Կիրգիզ» (բայց տատի ազգանունն «ասում է», որ նա Տրապիզոնում ապրած կիրգիզ է եղել, և, երևի, Բոբ Դիլանը նույնիսկ չգիտի, որ կիրգիզ ազգ, թեև թուրքալեզու, գոյություն ունի):
Դարձյալ նույն ինքնակենսագրականում Բոբ Դիլանն իր երկրպագուներին ու գրքի բոլոր ընթերցողներին տեղեկացնում է, որ իր պատանեկության ամբողջ ընթացքում ինքն անդադար երգել է մեքսիկական ծագումով ամերիկացի ռոք եգահան ու երգիչ Ռիթչի Վալենսի «In a Turkish Town» («Թուրքական քաղաքում») երգը:
«Մայրս մի ընկերուհի ուներ՝ Նելի Թուրք անունով: Նա մեր տնից դուրս չէր գալիս: Եվ ես այդ ժամանակաշրջանում անդադար երգում էի Ռիթչի Վալանսի «In a Turkish Town» երգը, որը պատմում էր առեղծվածային թուրքերի ու երկնքի հեռավոր աստղերի մասին», - գրել է Նոբելի մրցանակի դափնեկիրը: