Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Սրբոց Թարգմանչաց տոն

22:49, Wednesday, 12 October, 2016
Սրբոց Թարգմանչաց տոն

Ամեն ժողովուրդ իր ազգային եկեղեցական տոներն ունի: Հայ ժողովուրդն էլ այլ տոների շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը: Այս տարի հոկտեմբերի 8-ին Հայոց Եկեղեցին տոնում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը:
     «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
     Դպրոցական տարիներից բոլորը գիտեն հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը, բայց քչերին է հայտնի, որ այդ նախադասությունը Աստվածաշունչ մատյանից է:
     Արարատի մարզի Ոսկետափի ավագ դպրոցում նույպես նշվեց Թարգմանչաց տոնը, որի ժամանակ 10-րդ հումանիտար և բնագիտական դասարանի աշակերտները ներկայացրեցին տոնի խորհուրդը, ասմունքեցին Վ.Տերյանի և Պ.Սևակի բանաստեղծություններից՝ անգլերեն թարգմանություններով:
     Միջոցառմանը ներկա էր Տեր Հովակիմ քահանան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6312 | 0 | 0
Facebook