Loading...

Articles

Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում գրանցվել է երկրաշարժ

01:34, Wednesday, 12 October, 2016
Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում գրանցվել է երկրաշարժ

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22.58-ին (Գրինվիչի ժամանակով` 18: 58) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.67 աստիճան եւ արեւելյան երկայնության 43.74 աստիճան (Հայաստան-Թուրքիա սահմանային Գոտի):

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերեւույթից 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ գ. Իսահակյանում ՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3752 | 0 | 0
Facebook