Loading...

Articles

Ժամանակն է մեր շնորհակալությունը հայտնելու ապրիլյան պատերազմի Հերոսին...

22:10, Thursday, 29 September, 2016
Ժամանակն է մեր շնորհակալությունը հայտնելու ապրիլյան պատերազմի Հերոսին...
     Սիրելի ընկերներ Դավիթը մեր բոլորիս օգնության կարիքն ունի: Ապրիլյան քառօրյա պատերազմում Դավիթը զրկվել էր երկու ոտքից: Ի ուրախություն բոլորիս նա այսօր արդեն քայլում է:
     Դավիթը խնդիրների մասին չի խոսում, բայց որպեսզի ինքն էլ կարողանա լիարժեք ապրել, ընտանիքի անդամները տունը վերանորոգելու նպատակով վարկ են վերցրել: Որպեսզի Դավիթը տանը կարողանա ազատ տեղաշարժվել լայնացրել են դռները, ավելացրել են պատուհաները, որ խոնավությունից Դավիթը առողջական խնդիրներ չունենա: Ընտանիքի միակ աշխատողը հայրն է, արդեն 23 տարի զինվորական համազգեստը հագից չի հանել, սահման է պահում:
     Չնայած այս դժվարություններին Դավիթին առանց ժպիտի չես տեսնի: Վստահ է ամեն ինչ անցողիկ է: Հույս ունի հոկտեմբերին արդեն շինարարությունը կավարտվի ու եթե ստացվի հենց այդ ժամանակ էլ՝ ընտանիք կկազմի:
     Աղբյուրը՝ Ֆեյսբուք
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4730 | 0 | 0
Facebook