Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՌՈՔ ՀԱՄԵՐԳ

19:46, Sunday, 04 September, 2016
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՌՈՔ ՀԱՄԵՐԳ
     «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունն ամառային հարաբերական դադարից հետո նոր ուժերով շարունակում է ակտիվ գործունեությունը և սույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19: 00-ին հրավիրում է Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն` ներկա գտնվելու հերթական բարեգործական ռոք համերգ-երեկոյին: Հարմերգին մասնակցելու են սիրված և ճանաչված ռոք խմբեր՝ Էմփիռեյ, Լելոսիթի և Նեմրա, ինչպես նաև անհատ կատարողներ՝ Սոնա Ռուբենյանը և Անդրե Սիմոնյանը:
    
     Համերգից ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է Մանե Հարությունյանի ընտանիքին: Երեխայի մոտ ախտորոշվել է երկկողմանի 4-րդ աստիճան սենսոնևրալ ծանրալսություն (խլություն): Մասնագետների հավաստմամբ անհրաժեշտ է կատարել լսողական հիմնուղեղային իմպլանտացիա:
     Մանեի վիրահատության և բուժման համար անհրաժեշտ է 33.000 եվրո, որի մեծ մասն արդեն հավաքվել է: Այս պահին անհրաժեշտ է ևս 5000 Եվրո Մանեին օգնելու համար:
    
     Համերգի տոմսերը 1000, 2000, 3000, 4000 և 5000 դրամ են: Տոմսերը պատվիրելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (077) 40 77 17, (099) 59 94 61, (055) 86 60 61:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5471 | 0 | 0
Facebook