Loading...

Articles

ՄԱԴՈՆՆԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈԻՄԸ

10:25, Monday, 30 July, 2012
ՄԱԴՈՆՆԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈԻՄԸ

Փարիզի Օլիմպիա ակումբում հուլիսի 26-ին դժգոհ երկրպագուները սուլել են Մադոնայի համերգի ժամանակ:

Դա եղել է նրա ամենակարճ համերգը. շոուն տեւել է ընդամենը 45 րոպե: Երբ ֆանատները հասկացել են, որ երգչուհին «վերջնականապես» է հեռացել բեմից, դժգոհել են եւ սկսել ետ պահանջել իրենց գումարը, հաղորդում է BBC News-ը: 80-200 եվրո արժողությամբ 2000 տոմսերը վաճառվել են հաշված րոպեների ընթացքում, իսկ «ձեռքի վրա» վաճառվող տոմսերի գինը հասել է 1000 եվրոյի:

Բացի այդ, հանդիսատեսի դժգոհությունն է առաջացրել նաեւ այն, որ Մադոնան 15 րոպե խոսել է քաղաքականության եւ հանդուրժողականության մասին` երգելու փոխարեն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
4319 | 0 | 0
Facebook