Loading...

Articles

Նազենի Հովհաննիսյանը` ՀՌԱ-ում

18:07, Friday, 12 October, 2012
Նազենի Հովհաննիսյանը` ՀՌԱ-ում

Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայի ուսանողները երեկ հնարավորություն ստացան հանդիպել հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ, ով վարպետության դաս անցկացրեց ուսանողների համար:

Դասի ամբողջ ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան իենց հուզող հարցերի պատասխանները ստանալ և այդ ամենը բավականին ջերմ ու անկաշկանդ միջավայրում: Իսկ հանդիպման վերջում Նազենի Հովհաննիսյանը ստացավ ՀՌԱ-ի պատվավոր ակադեմիկոսի կոչում:

ՀՌԱ-ի ռեկտոր պարոն Համլետ Ղուշչյանը սեղմեց նրա ձեռքը և հայտնեց ուսանողներին, որ հնարավոր է գալիք ուսումնական տարվանից Նազենի Հովհաննիսյանը դասավանդի ՀՌԱ-ում:
    
     Տեքստի հեղինակ` Լիլիթ Քեշիշօղլյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
10298 | 1 | 0
Facebook