Loading...

Articles

Մեծ Բրիտանիայում հայը զինված կողոպուտների համար դատարանի առջեւ է կանգնել

INESA
Author:
INESA
20:48, Sunday, 24 July, 2016
Մեծ Բրիտանիայում հայը զինված կողոպուտների համար դատարանի առջեւ է կանգնել

Մեծ Բրիտանիայում հայը դատարանի առջեւ է կանգնել, որին մեղադրում են զինված կողոպուտների շարքի եւ ավելի քան 82 հազար ֆունտ սթեռլինգի գողության համար:

43-ամյա Հայկ Մադոյանը հերքում է մեղադրանքի 16 կետերը, այդ թվում՝ 2006 թվականի մայիսից մինչեւ 2007-ի դեկտեմբերն իրագործված կողոպուտի եւ զենք պահելու մասով: Ըստ Scunthorpe Telegraph-ի, դատավարությունն անցկացվում է Անգլիայի հյուսիս-արեւելյան Սքանթորփ քաղաքում:

Դատավարությունն ընդհատվել է, քանի որ ամբաստանյալը հայտարարել է ինքնազգացողության վատացման մասին: Մադոյանը պետք է ցուցմունք տար, սակայն ատենակալները նրան տուն են ուղարկել: Ինքնազգացողության վատացման պատճառները պարզվում են:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3665 | 0 | 0
Facebook